7 հուլիսի 2016 - 10:14 AMT
Հայաստանը կմիանա ԱՊՀ արժույթների ինտեգրված շուկայի մասին համաձայնագրին

Առաջիկայում Հայաստանը կմիանա ԱՊՀ անդամ երկրների արժույթների ինտեգրված շուկայի կազմակերպման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին:

Հայաստանից բացի փաստաթուղթը վավերացրել են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Հայաստանում համաձայնագիրն իրագործվելու է ըստ ազգային օրենսդրության` միջբանկային կոնվերսիոն գործողությունների անցկացման ոլորտում լիցենզավորման, կանոնակարգման, հսկողության և վերահսկման ոլորտում, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

ԱՊՀ ինտեգրված արժութային շուկան անդամ երկրների ներքին արժութային շուկաների համախումբն է, որոնք միավորված են գործունեության ընդհանուր սկզբունքներով և պետական կանոնակարգմամբ: