BBC. Դադիվանքի գրեթե բոլոր բնակիչները փախստական հայեր են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից16 օգոստոսի 2016 - 11:51 AMT PanARMENIAN.Net - BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Երևանից լրագրող Մարկ Գրիգորյանի ֆոտոպատմությունը Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանք գյուղի մասին, հայտնում է Tert.am-ը: Գյուղն իր անունը ստացել է միջնադարյան Դադիվանք վանական համալիրի պատվին: Միջնադարում վանքը խոշոր կրոնական կենտրոն է եղել։ Խորհրդային ժամանակաշրջանում, տեղի բնակիչների խոսքերով, գյուղում ապրող ադրբեջանցիները վանքում ոչխարներ են պահել։ Գյուղում ընդամենը 27 տուն կա: Գրեթե բոլոր տներում բնակվում են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից փախստականները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ինչպես գրում է հեղինակը, այս օրերին Դադիվանքի բնակիչները, ինչպեսև հարևան գյուղերի բնակիչները, սուր զգում են իրենց անպաշտպանվածությունը: Նրանք վախենում են, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը ստորագրեն խաղաղության մասին պայմանագիր, որը կներառի Ադրբեջանին որոշ շրջանների վերադարձ, նրանց կրկին կսպառնա փախստական դառնալու ճակատագիրը: «Բնությունն այստեղ չափազանց գեղեցիկ է, սակայն մարդկանց այնքան պակասում է խաղաղությունն ու անդորրը»,- գրում է հեղինակը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |