Սիրիական Էլ Հասակեում, որտեղ ծանր մարտեր են ընթանում, 60 հայ ընտանիք կա22 օգոստոսի 2016 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Էլ Հասակե քաղաքում, չնայած ընթացող ծանր մարտերին, դեռևս 60 հայ ընտանիք է մնում, հայտնում է «Արևելքը»: YPG քրդական ջոկատները կրկին գրոհում են կառավարամետ միավորումների դիրքերը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակե քաղաքում, որը գտնվում է Ղամիշլիից ոչ հետու: Սիրիական ինքնաթիռները գրոհել են քրդերի դիրքերը Էլ Հասակեում: Այս ավիահարվածն առաջինն էր 5 տարվա ընթացքում: Հարվածների արդյունքում զոհեր են եղել խաղաղ բնակչության շրջանում: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ քրդերին զորակցելու նպատակով հատուկ կործանիչներ է գործուղելու: Ըստ «Արևելքի» աղբյուրի, հայերը համեմատաբար ապահով վիճակում են: Հայտնի է, որ քաղաքի որոշ թաղամասեր, որտեղ նաև հայեր են ապրում, դարձել են ծանր մարտերի թատերաբեմ: Տեղի հայերը ստիպված են լինելու որոշում կայացնել` մնալ տեղում, թե հեռանալ Ղամիշլի: Ղամիշլիի Ազգային առաջնորդարանի տնօրինությունը համապատասխան կարգադրություններ է արել և նրանք պատրաստ են ընդունել այն հայերին, որոնք կցանկանան հեռանալ Էլ Հասակեից: Սիրիայի կառավարական ուժերի հրամանատարությունն իր գործողությունները դիտարկում է որպես պատասխան քաղաքը գրավելու փորձերին: Մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ քրդերին զորակցելու նպատակով հատուկ կործանիչներ է գործուղելու: Մոտ 2 տարի առաջ, երբ ԻՊ խմբավորումը մտավ Էլ Հասակե, տեղի հայերը ստիպված եղան հեռանալ քաղաքից և ժամանակավորապես հաստատվել Ղամիշլիում, որն ավելի ապահով և խաղաղ շրջան է համարվում: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |