Վարչապետ. Սոցիալական լարվածության իջեցմանը, բիզնեսի զարգացմանն ուղղված քայլեր են ձեռնարկվելու14 սեպտեմբերի 2016 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում: «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր:Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով», - ասել է վարչապետը: Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու: «Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելու ենք, կստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողի համար. դա կարող է շատ ընդհանուր թվալ, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար, ստեղծագործող, հավելյալ արժեք ստեղծող մարդը երջանիկ է», - ասել է Կարապետյանը: նրա խոսքով, տնտեսության զարգացումը չունի այլ բանաձև, քան ստվերի դեմ պայքարը: «Մենք վճռական ենք տրամադրված, որովհետև տնտեսության զարգացման ուրիշ ձև գոյություն չունի: Մոնոպոլիաները միշտ չեն վատը, եթե շուկան փոքր է, ապա շուկայի խաղացողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք գրավել: Այլ հարց է՝ բնական մենաշնորհ է, թե ոչ», - ընդգծել է վարչապետը: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը ստացել է ԱԺ համաձայնությունը: Սեպտեմբերի 9-ինՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Սեպտեմբերի 13-ինՍարգսյանի որոշման համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: Կարդացեք նաև՝ Կարեն Կարապետյան. Նոր կառավարության կազմը առավելագույնս պրոֆեսիոնալ է լինելու Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |