ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել նախագահների և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի մասնակցությամբ նեղ, ապա նաև պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ ընդլայնված ձևաչափով:

Պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, ինչպես նաև նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր, որից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Նախագահները ստորագրել են ԱՊՀ 25-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը, Նյուրնբերգյան դատավարության աշխատանքների ավարտի 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը, ժամանակակից իրողություններին ԱՊՀ ադապտացմանը վերաբերող որոշումը: Խորհրդի նիստում որոշումներ են ընդունվել նաև ԱՊՀ-ում 2017-ը Ընտանիքի տարի և 2018-ը Մշակույթի տարի հայտարարելու մասին:

Նիստում ստորագրված փաստաթղթերի թվում եղել են ԱՊՀ մասնակից պետություններում 2020թ. փուլի մարդահամարի անցկացմանը վերաբերող որոշումը, Միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը վերաբերող կոնվենցիան, 2017-2019թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնությունների դրսևորումների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին և 2016-2020թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ծրագրի մասին որոշումները:

ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովը որոշվել է անցկացնել 2017թ. Մոսկվայում: ԱՊՀ նախագահությունը 2017թ. փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բիշկեկում ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---