ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ոչ ոք ի զորու չէ փորձել ստուգել մեր սահմանների անվտանգությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ոչ ոք ի զորու չէ փորձել ստուգել մեր սահմանների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան համոզված է, որ ոչ ոք ի զորու չէ փորձել միավորման անդամների սահմանների անվտանգությունը: Այդկերպ նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը, ձգտելով վերականգնել նախկին փառքը, իրականում հարվածի տակ է դնում իր սահմանակից երկրների անվտանգությունը:

ՄԱԿ-ի Գերագույն խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ Օբական ժամանակակից աշխարհի խնդիրների շարքում նշել է նաև երբեմնի հզրությունը վերականգնելու Ռուսաստանի փորձերը: Ընդ որում, նա Ռուսաստանին հորդորել է չխառնվել հարևան պետությունների գործերին, քանի որ դա կարող է «նրա սահմանները դարձնել պակաս անվտանգ»:

«Իմ կարծիքով մենք մեծ ուժային պոտենցիալ ենք նախապատրաստել: Դրանք մեր երկկողմ խմբավորումներն են. Արևելյան Եվրոպայում՝ ռուս-բելառուսական, Կովկասում ռուս-հայկական, Կենտրոնական Ասիայում ռուս-տաջիկական և ռուս-ղազախական: Դրանք խոշոր խմբավորումներ են: Մենք մի քանի բազա ունենք, որոնք գործում են ՀԱՊԿ շահերից ելնելով՝ Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում: Ղրղզստանում ունենք օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժեր, որոնց կազմի մեջ են մտնում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից էլիտար զինվորական ստորաբաժանումներ: Մենք գիտենք ինչպես պաշտպանվել և ինչով պատասխանել: Այդ պատճառով էլ ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը որոշի փորձել ՀԱՊԿ սահմանների անվտանգությունը»,- ասել է Բորդյուժան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---