Թուրքիայում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտել 6 հոկտեմբերի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ հայկական շիրմաքարեր են գտնվել: Թուրքական Habertürk լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ Մալքարայում գտնվող Հյուրրիյեթ պողոտայի բարեկարգման աշխատանքների ժամանակ 8 գերեզմանաքար է հայտնաբերվել: Գրեթե 1.5 մետր մեծությամբ այս տապանաքարերի վրա հայերն գրություններ կան: Գտածոները բեռնատարով փոխադրվել են հատուկ պահեստ: Մալքարայի փոխքաղաքապետ Ահմեթ Նազիֆ Բալջըն նշել է, որ հնարավոր է՝ տարածքում նաև այլ գերեզմանաքարեր լինեն: Պեղումների ընթացքում գտնված բոլոր հուշարձանները առայժմ կպահվեն տեղի մշակույթի պալատում: Ավելի ուշ, ըստ Բալջըի, գտնված բոլոր տապանաքարերը կհանձնվել հուշարձանների բարձրագույն խորհրդին կամ թանգարանների վարչությանը: Հյուրրիյեթ պողոտայում աշխատող Նեջդեթ Թեքգյոզը նշել է, որ այդ վայրերում նախկինում հայեր և հույներ են ապրել: Նա նաև գոհունակություն է հայտնել, որ ՏԻՄ մարմիններն անհրաժեշտ հոգատարություն և ուշադրություն ցուցաբերեցին գտնված պատմամշակութային հուշարձանների նկատմամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |