Զեկույց. ՀՀ-ն տաղանդի արդյունավետ օգտագործման ցուցանիշով աշխարհում 90-րդն է

Զեկույց. ՀՀ-ն տաղանդի արդյունավետ օգտագործման ցուցանիշով աշխարհում 90-րդն է

PanARMENIAN.Net - Հայաստանը մարդկանց տաղանդի արդյունավետ օգտագործման ցուցանիշով աշխարհի 138 երկրի շարքում զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը՝ հավաքելով 3.7 միավոր առավելագույն 7-ից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index), որում տաղանդի արդյունավետ օգտագործման առումով Հայաստանի հետ նույն ցուցանիշն ունեն նաև Մավրիտանիան, Ֆիլիպինները, Կոլումբիան, Վրաստանը, Բրյունեյը, Մոնղոլիան և Մոնտենեգրոն:

Հարևան Ադրբեջանը 23-րդ հորիզոնականում է՝ 4.8 միավոր, Թուրքիան՝ 130-րդ (2.7 միավոր): Նույն աղյուսակում ՌԴ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 4.3 միավորով:

Տաղանդի արդյունավետ օգտագործման ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հունաստանը (99-րդ հորիզոնական), Իտալիան (110-րդ հորիզոնական), Հունգարիան (96-րդ հորիզոնական):

Ըստ վարկանիշային աղյուսակի, ամենաբարձր ցուցանիշն ունեն Շվեյցարիան, Նորվեգիան և ԱՄՆ-ն: Սանդղակի վերջին հորիզոնականներում են Մավրիտանիան, Եմենն ու Ալժիրը:

Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի ճանապարհների, առողջապահության և կրթության որակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---