Քաղաքացիները պետմարմիններից ծառայությունները կարող են ստանալ նաև կառավարության լիազորած օպերատորների միջոցով27 հոկտեմբերի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ, որոնց համաձայն՝ պետական մարմինների կողմից իրականացվող սպասարկման գործառույթները պատվիրակվում են ոչ պետական մարմիններին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ ոչ պետական մարմինները՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ները, համապատասխանաբար իրականացնելու են պետական մարմինների գործառույթների սպասարկման գրասենյակի գործառույթներ: Որոշումներով առաջարկվել է կառավարության կողմից լիազորված օպերատորներին վերապահել՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մարմնի կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձման, մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման, փոխադրման և հանձնման, դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չլինելու, դրանք համալրելու առաջարկ ներկայացնելու, անհրաժեշտության դեպքում՝ դիմողին խորհրդատվության տրամադրման, վարչարարության իրականացման արդյունքում ընդունված ակտի հանձնումը դիմողին ապահովելու գործառույթ: ՀՀ արդարադատության նախարարը հայտնել է, որ նոյեմբերի 10-ից մեկնարկող այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ՝ ծածկույթի և գործառույթի ավելացմամբ: Բարեփոխումների նպատակն է պետական մարմինների գործառույթներն առավել հասանելի դարձնել ՀՀ քաղաքացուն, որպեսզի հեռավոր, գյուղական համայնքների քաղաքացին ստիպված չլինի այդ հարցերի համար հասնել Երևան կամ մարզկենտրոն և իր խնդիրները լուծել, օրինակ՝ մոտակա փոստային բաժանմունքի միջոցով: Կարդացեք նաև՝ Փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության սահմանափակում՝ վարչապետիհանձնարարականների շարքում Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |