Հայ նկարիչների կտավները` Trinity International Auction-ում

Հայ նկարիչների կտավները` Trinity International Auction-ում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Օհայո նահանգում կայացած միջազգային Trinity Auctions-ում հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի «Կակաչներ և երիցուկներ» կտավը (1959 թ.) վաճառվել է 67.375 դոլարով: Այս կտավը աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործն եղել:

Panorama.am-ը Antiquesandthearts.com կայքին հղումով գրում է, որ Սարյանի մեկ այլ աշխատանք՝ «Աշունը Երևանում» ( 1955 թ.), վաճառվել է 50.200 դոլարով:

Աճուրդում ներկայացվել է նաև Մինաս Ավետիսյանի «Տոթ օր» ( 24.500 դոլար) և Հովհաննես Կալենցի «Ծաղիկներ և միրգ՝ կապույտ սեղանին» (17.150 դոլար) կտավները:

Աճուրդում հիմնականում ներկայացված է եղել ծագումով հրեա, ամերիկացի նկարիչներ աշխատանքներ՝ արված 1925-1950-ականներին:

The Steven Wasse հավաքածուում ներառված է 80 աշխատանք, որից 50-ը վաճառվել է այս աճուրդում, մյուս մասը կներկայացվի փետրվարին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---