Դինքին սպանած Օգյուն Սամասթը հրաժարվել է ցուցմունքներ տալուց. Պահանջում է իրեն բաց ռեժիմով բանտ տեղափոխել

Դինքին սպանած Օգյուն Սամասթը հրաժարվել է ցուցմունքներ տալուց. Պահանջում է իրեն բաց ռեժիմով բանտ տեղափոխել

PanARMENIAN.Net - Ստամբուլի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանը մերժել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի՝ իրեն Սիլիվրիի փակ ռեժիմի բանտից բաց ռեժիմի բանտ տեղափոխելու պահանջով խնդրագիրը:

Cumhuriyet-ը գրում է, որ Սամասթը նշել է, թե իր խնդրանքը մերժելու դեպքում կհրաժարվի լսումներին մասնակցելուց և ցուցմունքներ տալուց: Սակայն դատարանը, մերժելով տեղափոխման պահանջը, նշել է, որ բաց ռեժիմի բանտում չեն կարող ապահովել նրա անվտանգությունը։ Պատճառը Սամասթի վերջին վկայություններն են, որոնց ժամանակ Դինքի սպանության կազմակերպիչների անունների շարքում նշվել են նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցները համարվող մի շարք սպաներ:

Թուրքիայում վերսկսվել է «Ակոս» թերթի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: Ապրիլի 19-ին Ստամբուլում վերաբացված դատավարությունում 34 մեղադրյալի թվում ներգրավված են Թուրքիայի անվտանգության ուժերի և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:Դինքի ընտանիքի փաստաբանները հույս ունեն, որ դատարանը կապացուցի պետական պաշտոնյաների առնչությունը դավադիր սպանությանը:

Վերաբացված դատավարությունում մեղադրյալների թվում են Թուրքիայի ազգային ոստիկանության հետախուզության վարչության նախկին ղեկավար Էնգին Դինչը, այդ պաշտոնում նրա նախորդը՝ Ռամազան Աքյուրեքը, Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը և Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---