«Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը լրացվել է

«Սասնա ծռեր»-ից Վարուժան Ավետիսյանի մեղադրանքը լրացվել է

PanARMENIAN.Net - Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաննում այս պահին ընթանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկրացնելու դիմումի քննությունը։

Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն ասել է, որ Ավետիսյանի մեղադրանքը խստացվել է՝ նրան մեղսագրվել է նաև զենքի հափշտակություն, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

Ավետիսյանը չի ցանկացել մասնակցել դատական նիստին։

Քիչ անց կմեկնարկի նաև «Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանի դատական նիստը։ Ենթադրվում է, որ նրան դատապարտյալների հիվանդանոցից կտեղափոխեն դատարանի դահլիճ։

Պետրոսյանը, հրազենային ծանր վիրավորումով էր դուրս եկել ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարաքծից։ Նա մեղադրվում է շենքեր և շինություններ զավթելու և ապօրինի զենք տեղափոխելու և պահելու մեջ։

Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ, Պետրոսյանի մեղադրանքը ևս կխստացվի և ըստ պաշտպանի, նրան կմեղսագրվի նաև պատանդ վերցնելը։

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Ոստիկանության հետ բախումների ընթացքում խմբի մի քանի անդամ վիրավորում է ստացել, զոհվել է 3 ոստիկան, որից մեկը, պաշտոնական վարկածով, գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից:

Կարդացեք նաև՝ «Սասնա ծռերից» Պետրոսյանին, Մանուկյանին ու Խանդոյանին առաջադրած մեղադրանքները լրացվել են

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---