ՄԱԿ ԳՎ-ն բանաձև է ընդունել ԱՊՀ երկրների հետ գործակցության մասին

ՄԱԿ ԳՎ-ն բանաձև է ընդունել ԱՊՀ երկրների հետ գործակցության մասին

PanARMENIAN.Net - ՄԱԿ Գլխավոր վեհաժողովն ընդունել է ՄԱԿ և ԱՊՀ երկրների համագործակցության մասին բանաձևի նախագիծը, որը ներկայացրել էր Ղրղզստանը: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն:

«Ղրղզստանի պատվիրակությունը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ընդլայնված նիստում ներկայացրել է «ՄԱԿ և ԱՊՀ միջև համագործակցության մասին» բանաձևի նախագիծը: Նիստի ավարտին ՄԱԿ ԳՎ-ն ընդունել է ներկայացված բանաձևի նախագիծը կոնսենսուսի հիման վրա»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշել է նիստում ՄԱԿ-ում Ղրղզստանի մշտական ներկայացուցիչ Միրգուլ Մոլդոիսաևան, ԱՊՀ-ն միտված է զարգացնելու Համագործակցության անդամ երկրների միջև գործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում:

1994 թվականի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ԱՊՀ-ին շնորհեց դիտորդի կարգավիճակ: Նման կարգավիճակ է շնորհվել Համագործակցությանը նաև ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովում: ՀՀ-ն հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր անդամ և ԱՊՀ շրջանակներում իրականացվող համագործակցության տարբեր ծրագրերի նախապատրաստման և իրագործման ակտիվ մասնակից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---