ԵՄ-ն կբանակցի ՀՀ հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին

ԵՄ-ն կբանակցի ՀՀ հետ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին

PanARMENIAN.Net - Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ օդային հաղորդակցության մասին համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին: Բանակցությունները վարելու է Եվրոպական հանձնաժողովը, հայտնում է Aysor.am-ը:

«Հայաստանի հետ փաստաթուղթն Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ձև կստանա, քանի որ Հայաստանն այն երկրներից մեկն է, որոնց հետ ԵՄ-ն մտերիմ հարաբերություններ է կառուցում հարևանության քաղաքականության ծրագրով», - ասված է ԵՄ հայտարարությունում:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում կայացած Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է առաջիկայում միանալ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. ՀՀ-ն մտադիր է առաջիկայում միանալ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---