Նալբանդյան. Ադրբեջանը և Թուրքիան փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական նպատակներին 6 դեկտեմբերի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լիովին աջակցում է այն էական դերակատարությանը, որը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ունի համաշխարհային միջուկային անվտանգության համակարգում և այս կառույցի առաջնորդող դերին` անդամ պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների միջուկային անվտանգության հետ կապված գործողությունների համադրման և համակարգման գործում: Այս մասին Վիեննայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին, որին ներկա էին ՄԱԳԱՏԷ 140 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ։ Ելույթ ունենալով բարձրաստիճան հանդիպմանը` նախարար Նալբանդյանը մասնավորապես ասել է. Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը և՛ ազգային, և՛ միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև այս առումով կենսունակ ազգային օրենսդրության հաստատման միջոցով: «Հատկանշական է, որ 2015-ին մենք ընդունել ենք մի շարք փոփոխություններ կառավարության որոշումներում, որոնք վերաբերում են ռադիոակտիվ նյութերի արտահանման և ներմուծման լիցենզավորման կարգին, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոններին և հայկական ատոմակայանի ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգության բարձրացմանը: Այս միջոցառումներն իրականցվում են ի հավելումն Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կոնվենցիայի դրույթների իրականացմանը: Հայաստանն ամբողջությամբ իրագործում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հայաստանի ազգային գործողությունների 2015-2020թթ. ծրագիրը նախանշում է մի շարք հստակ քայլեր, որոնք վերաբերում են, ինչպես արդեն իսկ իրականացված ազգային միջոցառումներին, այնպես էլ ընթացիկ և գալիք քայլերին»,-ասել է նախարարը: Նալբանդյանը նշել է, որ ՀՀ-ն ակտիվ ներգրավված է նաև միջուկային չտարածման դեմ այնպիսի նախաձեռնություններում, ինչպիսիք են Միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ծրագիրը և Տարածման անվտանգության նախաձեռնությունը: Հայաստանի կառավարությունը շարունակաբար աշխատում է իր միջազգային գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ միջուկային մաքսանենգության դեմ պայքարում իր ազգային կարողություններն էլ ավելի ամրապնդելու համար: Միջուկային էներգիային առնչվող բոլոր խնդիրների շուրջ Հայաստանը սերտորեն և կանոնավոր համագործակցություն է ծավալել ՄԱԳԱՏԷ -ի և համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների ու գործընկեր երկրների հետ: Հայկական ատոմակայանի անվտանգությունը մշտապես գերազանց ցուցանիշներ է գրանցել: Հայաստանի կառավարության` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու որոշումը կայացվել է Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության և մեր միջազգային գործընկերների հետ համապարփակ խորհրդակցությունների արդյունքում՝ ատոմակայանի անվտանգության ապահովման հստակ շեշտադրմամբ: Մասնավորապես, ՄԱԳԱՏԷ բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի՝ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու հանձնառությունը, և հրապարակայնության ու թափանցիկության ամենաբարձր մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներին անհամապատասխանություն կամ շեղում չի արձանագրվել: Նալբանդյանը հավելել է, որ այս համատեքստում ցավալի է, որ որոշ անդամ պետություններ, մասնավորապես՝ Ադրբեջանը և Թուրքիան անհարգալի վերաբերմունք դրսևորելով ՄԱԳԱՏԷ -ի, նրա արձանագրած եզրակացությունների նկատմամբ՝ փորձում են միջազգային հարթակները ծառայեցնել իրենց նեղ քաղաքական, քարոզչական նպատակներին ՝ Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու համար: Շարունակաբար շահարկվող այս շինծու մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ին կոչ էր արել փակել ՀԱԷԿ-ը: Նա հայտարարել էր, թե Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և սպառնալիք է տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Թուրքիայի համար: Նախարարը նշել է նաև, որ անվերապահորեն աջակցելով չտարածման քաղաքականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ երաշխիքների համաձայնագրին և լրացուցիչ արձանագրությանը։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության ճարտարապետության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերին»,-ասել է Նալբանդյանը: Միջազգային համաժողովի արդյունքներով ընդունվել է եզրափակիչ հռչակագիր, որում համաժողովի մասնակից երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը միջուկային անվտանգության ամրապնդմանը, միջուկային չտարածմանը և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը: Աշխատանքներ են տարվում Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |