Ռուս դեսանտայինները 2017-ին կմասնակցեն ՀՀ-ում կայանալիք զորավարժություններին 6 դեկտեմբերի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - 2017-ին մոտ 1000 ռուս դեսանտային կմասնակցի ՌԴ սահմաններից դուրս, այդ թվում Հայաստանում, կայանալիք զորավարժություններին, հայտնում է ՌԴ ՊՆ տեղեկատվության և հաղորդակցությունների դեպարտամենտը: «Դեսանտայինները կցուցադրեն իրենց հնարավորությունները ՀՀ, Նիկարագուայի և Բելառուսի տարածքում կայանալիք առանցքային միջազգային զորավարժությունների ընթացքում»,-ասել են դեպարտամենտում: Նշվում է, որ ռուս դեսանտայինները կմասնակցեն «մարտավարական, հրամանատարաշտաբային, մարտավարամասնագիտական, հակաահաբեկչական և հատուկ ուժերի զորավարժությունների» այլ երկրների բանակների զինծառայողների հետ համատեղ: «Բացի այդ, կայանալու են միջազգային մարտավարական զորավարժություններ օտարերկրյա բանակների հատուկ նշանակության ուժերի և ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումների մասնակցությամբ Ռուսաստանի տարածքում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ ՌԴ ՊՆ տվյալների, 2017-ին ՌԴ ՕԴՈւ դեսանտագրոհային ստորաբաժանումները մասնակցելու են միջազգային գործունեության ավելի քան 70 միջոցառման: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին |