Շարմազանով. ՀՀ-ն կօգտագործի Ղրղզստանի փորձն ընտրություններում` տեխնիկական խափանումներից խուսափելու համար

Շարմազանով. ՀՀ-ն կօգտագործի Ղրղզստանի փորձն ընտրություններում` տեխնիկական խափանումներից խուսափելու համար

PanARMENIAN.Net - Քվեարկությունը Ղրղզստանում կազմակերպված էր բարձր մակարդակով: Այսպիսի հայտարարություն է արել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով Ղրղզստանի ընտրակարգի առավելությունների մասին:

Դեկտեմբերի 11-ին Ղրղզստանում անցկացվել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: 24 երկրների պատվիրակներից կազմված դիտորդական առաքելությունը ղեկավարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Հանրաքվեն կազմակերպված էր բարձր մակարդակով, իսկ էլեկտրոնային քվեարկության համակարգը կասկածի նշյուլ անգամ չի թողնում»,-ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Շարմազանովի, տեխնիկական խափանումներ կարող են լինել, քանի որ տեխնոլոգիան նոր է լայնածավալ փորձարկում անցնում:

«Ես անձամբ դրանք անէական եմ համարում: Ըստ էության, Ղրղզստանում ստեղծված քվեարկության էլեկտրոնային համակարգը ավելի շատ առավելություններ ունի, քան թերություններ: Ի դեպ, մենք Հայաստանում նույնպես մտադիր ենք անցնել ընտրությունների այդ ձևին և հուսով ենք, որ օգտվելով Ղրղզստանի փորձից, թափանցիկ քվեարկություն կապահովենք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»,-ասել է Շարմազանովը, հայտնում է «Sputnik Արմենիա»-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---