«Խոստում» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում. Open Road Films Production-ը ձեռք է բերել իրավունքները

«Խոստում» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում. Open Road Films Production-ը ձեռք է բերել իրավունքները

PanARMENIAN.Net - Open Road Films Production-ը ձեռք է բերել Ցեղասպանության մասին Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի՝ ԱՄՆ-ում ցուցադրման իրավունքները: Այս մասին «Հայերն այսօր»-ը տեղեկացել է Instagram-ում ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի էջից, որտեղ էլ վերջինը պատմել է այս նորության մասին:

«Open Road Films Production-ը ձեռք է բերել «Խոստում» ֆիլմի իրավունքները՝ 2017-ի ապրիլի 28-ից ցուցադրելու համար։ Մենք գաղտնի էինք պահում այս լուրը, բայց այժմ ժամանակն է, որ աշխարհն իմանա դրա մասին»,- նշել է պրոդյուսերը։

Ավելի վաղ Variety-ի հետ զրույցում Էսրաիլյանը նշել էր, որ «Խոստում» ֆիլմը տարածման և ավելի լայն զանգվածներին հասանելի լինելու խնդիր ունի։ Պրոդյուսերը ենթադրել էր՝ պատճառը ֆիլմի թեման է, ինչը վախեցնում է որոշ գնորդների, որոնք բիզնես շահեր և հետաքրքրություններ ունեն Թուրքիայում։

Ֆիլմը նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին: Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» հոյակապ սիրային պատմություն է, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---