ՊՆ. «1000 դրամի» պարտադիր պահանջը մնում է անփոփոխ՝ որոշ բացառություններով

ՊՆ. «1000 դրամի» պարտադիր պահանջը մնում է անփոփոխ՝ որոշ բացառություններով

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դեկտեմբերի 12-ին քննարկել են ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին հարցը, որը ստացել է «1000 դրամների նախագիծ» անվանումը և որի համաձայն յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է ամսական 1000 դրամ փոխանցի հիմնադրամին:

Yerkir.am-ը գրում է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է՝ տվյալ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես՝ հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարկերի, պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև բոլոր տեսակի վճարների վճարումից:

Նախարարի խոսքով՝ հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որևէ այլ սահմանափակում որևէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջության հասցված վնասներից, ինչպես նաև աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաև՝ շահառուների պահանջների:

Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ հազար դրամի պարտադիր պահանջը մնում է անփոփոխ, բացառության հետևյալ կատեգորիաների՝ եթե ընտանիքում կա ժամկետային զինծառայող, հաշմանդամ զինծառայող կամ զոհված զինծառայող:

2017թ հունվարի 28-ից հետո մահվան դեպքում յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին պետք է հատկացվի միանվագ 10 մլն դրամ։ Այնուհետև, եթե զոհվածը սպա է, նրա ընտանիքին ամսական 300 հազար դրամ նպաստ, ենթասպայի դեպքում՝ 250, իսկ շարքային զինծառայողի դեպքում՝ 200 հազարական դրամ։ Եթե զինծառայողը վիրավոր է և երկրորդ կարգի հաշմանդամ է, ապա նրան կտրվի 5 մլն դրամ միանվագ օգնություն և համապատասխանաբարար՝ 250, 150 և 100 հազարական դրամ։ Նախատեսվում են նաև այլ փոխհատուցումներ ուսանող երեխա ունենալու և այլ դեպքերի համար։

Կարդացեք նաև՝ ՊՆ. «1000 դրամի» հիմնադրամի գործունեությունը լինելու է հստակ, թափանցիկ ու վերահսկելի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---