1-ին բանակային զորամիավորման ամփոփիչ ստուգումներն ավարտվել են

1-ին բանակային զորամիավորման ամփոփիչ ստուգումներն ավարտվել են

PanARMENIAN.Net - Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ավարտվել են 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվող ամփոփիչ ստուգումներ:

Ստուգումների շրջանակում ամփոփվել են իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:

Զորամիավորման հրամանատարական կազմը, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, ենթակա բոլոր զորամասերում անցկացրել են շարային ստուգատեսներ, անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների ու հմտությունների ստուգման նպատակով լսարաններում և դաշտային պայմաններում ընդունել են ստուգարքներ ու քննություններ:

Ստուգող հանձնաժողովները գնահատել են զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

Անցկացված ստուգումների նախնական գնահատականները փաստում են, որ զորամիավորումն ունի մարտունակության բարձր աստիճան, մարտական պատրաստությունը, պատրաստականությունն ու զինվորական կարգապահությունը գտնվում են բարձր հիմքերի վրա և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու առաջադրված խնդիրները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---