Պեսկով. Լուկաշենկոյի բացակայությունը ՀԱՊԿ գագաթնաժողովում չի խանգարի հարցերի քննարկմանը

Պեսկով. Լուկաշենկոյի բացակայությունը ՀԱՊԿ գագաթնաժողովում չի խանգարի հարցերի քննարկմանը

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովներին չի խանգարի ինտեգրման հարցերի քննարկմանը: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի բացակայությանը, ապա փաստացի դա չի խանգարի սուբստանտիվ հարցերի քննարկմանը, կապված ինտեգրման հետ: Քանի որ, մեկ անգամ ևս կրկնում եմ, բոլոր փաստաթղթերը, որոնք այսօր ստորագրվելու են, նախկինում ամբողջությամբ համաձայնեցվել են կոլեգիայի ընթացքում բելառուս գործընկերների հետ: Եվ ստորագրված փաստաթղթերը հետագայում կուղարկվեն Մինսկ, որպեսզի Լուկաշենկոն կարողանա այնտեղ ստորագրել դրանք»,-ասել է Պեսկովը լրագրողներին:

Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 26-ի առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները Պետերբուրգում մեկնարկած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդի նստաշրջանի շրջանակում կքննարկեն ռոտացիոն կարգով կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Երևանում հոկտեմբերի 14-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում Հայաստանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Դա պետք է տեղի ունենար դեռևս մեկ տարի առաջ, սակայն 2015-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---