Դի Կապրիոյի նվիրաբերած գումարը կուղղվի Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնին

Դի Կապրիոյի նվիրաբերած գումարը կուղղվի Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնին

PanARMENIAN.Net - 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի տարեկան դրամահավաք-երեկույթին մասնակցել է օսկարակիր Լեոնարդո Դի Կապրիոն՝ $65.000-ով գնելով աճուրդի հանված նկարիչ Ջո Բրադլիի նկարը:

Դրամահավաք-երեկույթին ընդհանուր առմամբ հավաքվել է 3 միլիոն դոլար: Գումարն ուղղվելու է Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցմանն ու ՍՄԱՐԹ ծրագրերի իրականացմանը, հայտնում է «Սպուտնիկ-Արմենիա»-ն՝ հիմնադրամի մարքեթինգի գծով կոորդինատոր Հասմիկ Սարգսյանին հղումով:

2015 թվականի դեկտեմբերին Նյու-Յորքում անցկացված միջոցառման ընթացքում COAF հիմնադրամը ավելի քան $3.7 մլն հավաքեց Լոռիում կենտրոնը հիմնելու համար: Կենտրոնը տեղակայվելու է Դեբետ գյուղի մերձակայքում, այնտեղ դասավանդվելու են անգլերեն, արվեստ, երաժշություն, օրգանական գյուղատնտեսություն, սպորտ, առողջապահություն և այլ առարկաներ:

Կենտրոնը կառուցվում է Բեյրությում գործող ճարտարապետական և դիզայներական Paul Kaloustian Studio ընկերության նախագծով: Հիմնական շինությունը ներառում է 700 քմ ներքին բակ ու կառուցվածքով կրկնում է շրջապատող լանդշաֆտի բնագիծը: Հիմանդրամը նախատեսում է կրկնօրինակել ՍՄԱՐԹ մոդելը Հայաստանի տարբեր մարզերում:

Կրթական պրոցեսի ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու տեխնոլոգիական կրթությունը, արվեստը, սպորտը:

Դրամահավաքից առաջ տեսաուղերձ էր հրապարակել նաև ոչ պակաս հայտնի դերասան Թոմ Հենքսը: Նա հորդորել էր մասնակցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գալա ընթրիքին` նշելով, որ անհարմար է զգում, որ ինքը չի կարողանալու մասնակցել այդ միջոցառմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---