Նախարարություն. Սբ Կաթողիկեի նոր ապակե դռան բռնակը նախագծից շեղումով է կատարվել![]() 17 հունվարի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հանրության շրջանում քննարկման և առավելապես քննադատության առարկա դարձած Երևանի Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու նոր՝ ապակե դռան փոխարինում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: «Հուշարձանների բնագավառի մասնագետների քննարկման արդյունքում ընտրվել է ներկայացված լուծումներից լավագույնը: Դռան բռնակը և նախշազարդ դաջվածքն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցված նախագծից շեղումով: Խնդիրը քննարկման փուլում է և առաջիկայում կտրվեն համապատասխան լուծումներ: Նոր դռան տարբերակ չի նախատեսվում», - ասաց Աբրոյանը: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում: Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին, ըստ արևմտյան պատի մարմարյա սալին փորագրած խաչքարի, կառուցվել է մեծ երկրաշարժից հետո՝ 1693-1695թթ.:Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում: Կարդացեք նաև՝ Ճարտարապետ. Սբ Կաթողիկեի ապակե դռան նախագիծը հաստատվել էր մշակույթի նախարարությունում Լուսանկարը՝ Անի Սարդարյանի ֆեյսբուքյան էջից ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |