Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի գները մեկ տարում նվազել են 12%-ով

Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի գները մեկ տարում նվազել են 12%-ով

PanARMENIAN.Net - 2017-ին Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի գները 2016-ի համեմատ նվազել են 12%-ով: Այդպիսի տվյալներ են բերում զբոսաշրջային «Տուտու.ռու» ծառայության փորձագետները, որոնք առանձնացրել են ՌԴ-ից արտերկիր ամենաբյուջետային ու պահանջված ավիաչվերթները, հայտնում է ՌԲԿ-ն:

Հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են 2017-ի փետրվարի 18-26-ը ՌԴ-ից արտերկիր թռիչքների բոլոր հարցումները: Հաշվի է առնվել այն փաստը, որ քաղաքացիների մի մասը տոնական օրերին կգումարի ևս 3 օր արձակուրդից և կուղևորվի որևէ երկիր պաշտոնական տոներից առաջ:

Այդպես, 2017-ի փետրվարի համար Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմսերի միջին արժեքը նվազել է մինչև 8983 ռուբլի: Երևանը հայտնվել է ամենաբյուջետային ուղղությունների թվում Մինսկի, Քիշնևի, Վիլնյուսի և Հելսինկիի հետ մեկտեղ:

Սակայն Երևանը չի մտել ՌԴ քաղաքացիների նախընտրած ուղղությունների մեջ փետրվարի տոներին: Ամենապահանջվածներն են Պրահան, Փհուկետը, Թբիլիսին, Բանգկոկը և Թել Ավիվը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---