ՍԱՊԾ-ն կգործակցի ՌԴ հետ՝ կենդանիների հիվանդությունների ներթափանցումը կանխելու համար

ՍԱՊԾ-ն կգործակցի ՌԴ հետ՝ կենդանիների հիվանդությունների  ներթափանցումը կանխելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել են գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության, մասնավորապես՝ սահմանամերձ գոտիների ու բնակավայրերի, անասնահամաճարակային իրավիճակը և կայունությունն ապահովելու համար կատարվող միջոցառումները՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու և այդ շրջանակներում համագործակցելու վերաբերյալ:

Խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին՝ կողմերն անդրադարձել են վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության 9 մարզում արձանագրված թռչնագրիպին և նշել հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Այժմ գործում է Իրանից ՀՀ թռչնամսի ներմուծման ժամանակավոր սահմանափակում:

Հանդիպման ընթացքում ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղակատվությունն օպերտիվ կերպով միմյանց փոխանցելու ընթացակարգերի վերաբերյալ: Անատոլի Միխեևը կարևորել է կանխարգելիչ միջոցառումները իրենց հսկողության տարածքներում՝ ընդգծելով, որ այս հարցում իրենց աջակցում է թե գյուղնախարարութունը, թե ՍԱՊԾ-ն՝ համապատասխան մասնագետներով ու անասնաբուժական լաբորատորիայով:

Ծառայությունն ու սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցի պետերի, ստորագրել են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության ուղղություններն ու առաջիկա քայլերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---