Հունգարիայում բեռնատարում հայտնաբերվել են Ք.ա. IX դարի ուրարտական արտեֆակտներ

Հունգարիայում բեռնատարում հայտնաբերվել են Ք.ա. IX դարի ուրարտական արտեֆակտներ

PanARMENIAN.Net - Հունգարիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ավարտվել են 2016-ին բեռնատարի մեջ հայտնաբերված իրանական, շումերական և ասորական գտածոների ուսումնասիրման աշխատանքները:

AP-հաղորդմամբ, արդյունքում վերականգնվել են Ք.ա. IX դարով թվագրվող արտեֆակտներ:

Ենթադրվում է, որ գտածոները, այդ թվում՝ սաղավարտ, փոքր զանգեր և ձիու թամբ, հայտաբերվել են ուրարտացի բարձրաստիճան զինվորական սպայի գերեզմանից:

Ոստիկանությունն իրերը հայտնաբերել է 2016-ի սեպտեմբերի 29-ին դեպի Լիտվա գնացող բեռնատարի սովորական զննության ընթացքում: Ազգությամբ թուրք վարորդը կմեղադրվի գողացված իրեր պահելու մեջ:

Photo. British Museum
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---