Հայ և թուրք հրատարակիչները հանդիպել են Ստամբուլում. Մասնագիտական կապեր կհաստատեն

Հայ և թուրք հրատարակիչները հանդիպել են Ստամբուլում. Մասնագիտական կապեր կհաստատեն

PanARMENIAN.Net - Ստամբուլում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հրատարակիչների հանդիպումը:

Հանդիպումը կազմակերպվել է Թուրքիայի հրատարակիչների միության և «Անտարես» հրատարակչության համագործակցությամբ:

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին աջակցության նախագծի շրջանակում Թուրքիա մեկնած առաջատար հայ հրատարակիչների խումբը հանդիպել է Թուրքիայում գործող հրատարակիչների, հեղինակային իրավունքներով զբաղվող գործակալների, թարգմանիչների և Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ, Hürriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Հանդիպման առաջին կեսին բացման և ներածական ելույթով հանդես են եկել Թուրքիայի հրատարակիչների միության նախագահ Մեթին Ջելալը և գլխավոր քարտուղար Օգյուր Աքընը: Այնուհետև Թուրքիայի հայկական «Արաքս» հրատարակչության հայերեն հրատարակչությունների խմբագիր Սևան Դեյիրմենջյանը հայերեն տպագրության պատմության, հրատարակչության և հայոց պատմության ու մշակույթի կապի, ինչպես նաև՝ ժամանակակից հայերեն հրատարակչական գործում «Արաքս» հրատարակչության դերի ու փորձի վերաբերյալ զեկույց է ներկայացրել:

«Անտարես» մեդիա հոլդինգի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը նշել է. «Գրականությունը ոչ սահմաններ ունի, ոչ էլ` դարպասներ: Այս ծրագիրը մեզ կօգնի միմյանց ավելի լավ ճանաչել, միմյանց հարստացնել, մասնագիտական կապեր հաստատել և համատեղ առաջ շարժվել»:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը պատմել է հրատարակչությունը խթանելու նպատակով հիմնված գրական հիմնադրամի և պետության ու այդ հիմնադրամի աջակցությամբ հայերենից դեպի այլ լեզուներ կատարվող գրական թարգմանությունների մասին:

Հանդիպման 2-րդ կեսին ներկայացվել և քննարկվել են Թուրքիայում հայերեն հրատարակչությանը, հայկական դպրոցներում հայերենի դասավանդմանը, թուրքերեն- արևելահայերեն/արևմտահայերեն թարգմանիչ-մասնագետների պատրաստմանը, թարգմանչական և հրատարակչական գործում ծագող խնդիրներին և հնարավոր լուծումներին, երկու երկրների միջև հրատարակչական առևտրին և մշակութային կապերի միջոցով երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորություններին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---