Բալայան. ԼՂ հարցում պայմանավորվածությունները պետք է հարգվեն, իսկ Բաքվի հայտարարություններն անհիմն են

Բալայան. ԼՂ հարցում պայմանավորվածությունները պետք է հարգվեն, իսկ Բաքվի հայտարարություններն անհիմն են

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընդունված որոշումների իրագործման հիմնարար սկզբունքը մեկն է՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մարտի 16-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում խաղաղ ճանապարհով, սակայն նշել է, որ միջազգային հանրության որոշումների և բանաձևերի իրագործման մեխանիզմներ չկան, ինչը նվազեցնում է միջազգային կազմակերպությունների հանդեպ վստահությունը:

Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարությունը, որ Հայաստանը 2016-ի հունիսից խուսափում է բանակցություններից և հայկական կողմի նախապայմանները բանակցությունների վերսկսման համարանընդունելի են,Բալայանն ընդգծել է.

«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ոչ միայն այս, այլև հայտարարությունների և մեկնաբանությունների գերակշիռ մեծամասնությունը այնքան անհիմն են և անհեթեթ, որ դրանք ոչ միայն մեկնաբանելու, այլև դրանց անդրադառնալու կարիք չկա։ Հուսով եմ, որ նա կշարունակի աշխատել նույն ոճով», մեջբերում է Aysor.am-ը:

«Ակնհայտ փաստ է, որ հենց Ադրբեջանն է անտեսում միջազգային ձևաչափերի, առաջին հերթին, ղարաբաղյան կարգավորման միջազգայն մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները, բոլոր հնարավոր միջոցներով փորձում խափանել դրա իրագործումը», - ասել է Բալայանը:

Նրա խոսքով, ամենակարևոր մեխանիզմը, որի մասին լռում է ադրբեջանական կողմը, դա միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքն է՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---