ՄԻՊ-ը 40 ահազանգ է ստացել ժամը 16:30-ի դրությամբ

ՄԻՊ-ը 40 ահազանգ է ստացել  ժամը 16:30-ի դրությամբ

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է ժամը 16:30-ի դրությամբ իր կողմից կատարված աշխատանքն ու արձանագրությունները:

- Ժամը 16:30-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 40 ահազանգ: Հնարավոր բոլոր դեպքերում դրանք արագացված ընթացակարգով ստացել են լուծում, ինչպես նաև բողոք ներկայացնողներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Բողոքները հիմնականում վերաբերում են ընտրատեղամասերում կուտակման, քվեարկության ընթացքի առցանց հեռարձակման խափանման, հաշմանդամություն ունեցող անձանց կողմից քվերակությունը կատարելու հարմարությունների բացակայության հետ կապված հարցերին:

- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել է 5 ահազանգ՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության համար անհրաժեշտ պայմանների բացակայության հետ:

Պաշտպանի աշխատակազմի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համատեղ քննարկման արդյունքում ընտրատեղամասեր այցելած հաշմանդամություն ունեցող անձանց համապատասխան պայմաններ չունեցող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում կցուցաբերվի համապատասխան աջակցություն:

- Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքային խումբն ուսումնասիրվել է ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների, սոցիալական ցանցերի օգտատերերի հրապարակած 800-ից ավել հաղորդում: Հրապարակումներում առկա է նաև լրագրողների մասնագիտական գործությունն առերևույթ խոչընդոտելու դեպքեր, մասնավորապես՝ Երևանի Ռուսթավելու 15 հասցեի մոտակայքում «Araratnews.am» և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը: Կարևոր է, որ այդ առիթով արդեն իսկ նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգ:

- ՄԻՊ աշխատակազմը հատկապես ուշադրությամբ է հետևում լրագորղների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությանը:

Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:

- Շարունակվում են նաև Շիրակի, Լոռու, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Պաշտպանի աշխատանքային խմբերի կողմից իրականացվող ուսումնասիրությունները:

Մարզերին առնչվող հրաարակումներից 79 կապակցությամբ սկսվել են քննարկման ընթացակարգեր, համապատասխան պարզաբանումներ պահանջվել ընտրական հանձնաժողվներից և ոստիկանության համապատասխան մարմիններից:

- Ժամը 16:30-ի դրությամբ քվերակության ընթացքի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներից ահազանգեր չեն ստացվել:

- Պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է նաև Եվրամիության պատվիրակության ներկայացուցչի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի անդամների հետ:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---