Արցախի ՀՆԱ աճը 2016-ի գերազանցել է ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

Արցախի ՀՆԱ աճը 2016-ի գերազանցել է ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները

PanARMENIAN.Net - Չնայած բարդություններին, 2016-ին Արցախի Հանրապետությանը հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման դրական դինամիկան հիմնական ոլորտներում և 9.2%ՀՆԱ աճ գրանցել: Այդ ցուցանիշով ԼՂՀ-ն գերազանցում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Այդ են վկայում ԼՂՀ վիճակագրական ծառայության հրապարակած սոցիալ-տնտեսական տվյալները:

Այդպես, Արցախը աճի տեմպերով առաջ է անցել Հայաստանից, որի ՀԱՆ-ն 2016-ին կազմել է 0,2% և Վրաստանին, որի ՀՆԱ աճը կազմել է 2.2%: Իսկ Ադրբեջանի ՀՆԱ -ն 2016-ին 2015-ի ցուցանիշի համեմատ նվազել է 3.8%-ով:

Տնտեսական աճն Արցախում պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի ծավալի 9.7% աճով 2015-ի ցուցանիշի համեմատ:

Ավելի վաղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր, որ 2016թ. եղել է բավականին բարդ ու ծանր հանրապետության, ժողովրդի և տնտեսության համար, երկրի տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված է հասցրել ապրիլյան քառօրյա պատերազմը, որն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա: Նախագահ Սահակյանը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016-ին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---