ԵԱՀԿ. Պետք է աշխատել ԼՂ հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու ուղղությամբ

ԵԱՀԿ. Պետք է աշխատել ԼՂ հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու ուղղությամբ

PanARMENIAN.Net - Չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության աճին և բանակցային գործընթացի սահմանափակ առաջընթացին, ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել, որ պետք է աշխատել հակամարտությանը խաղաղ և տևական լուծում տալու ուղղությամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ գործունեության 2016-ի զեկույցում, որտեղ ամփոփվել են կազմակերպության գործունեության և իրականացրած ծրագրերի արդյունքները:

«2016թ. գարնանը շփման գծում լարվածության սրումը մեծացրել է հակամարտությանը լուծում տալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակներում Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել այս և այլ հակամարտությունները լուծելու համար՝ ձգտելով ընդգծել ԵԱՀԿ ձևաչափի ամրապնդումը հակամարտությունների լուծման և այդ հակամարտությունների արդյունքում տուժող մարդկանց կյանքը բարելավելու հարցում»,-նշված է կազմակերպության տարեկան զեկույցում, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ զեկույցի՝ Գերմանիան, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, անմիջապես արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ապրիլին սկսված ռազմական գործողություններին և հրավիրել Մշտական խորհրդի արտակարգ նիստ՝ կոչ անելով իրականացնել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում նախագահների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները:

Հաշվետվությունում նաև նշվում է, որ 2016թ. ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԿ-ին 45 408 եվրոյի ֆինանսական աջակցություն են տրամադրել: Նաև նշվում է, որ կողմերի աջակցությամբ 2016թ. ընթացքում ԵԱՀԿ-ն 22 անգամ մշտադիտարկում է իրականացրել, որից 5-ը՝ հայ-ադրբեջանական սահմանում, իսկ 17-ը՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:Մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին:

Ընթերցեք նաև. Սահակյան․ Պարտություն կրելով ռազմի դաշտում՝ Բաքուն չի հրաժարվել իր զավթողական ծրագրերից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---