Շերը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 13 ապրիլի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հայտնի երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել պաշտոնական Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին նա հայտարարել է Լոս Անջելեսում «Խոստումը» ֆիլմի պրեմիերայից հետո Press Association գործակալությանը տված հարցազրույցում: Շերն ասել է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը հայ բնակչության բնաջնջումը Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին ցեղասպանություն չեն որակում քանի որ ակնկալիքներ չունեն Հայաստանից: «Այդ պետությունները սպասելիք չունեն Հայաստանից, ճանաչման դիմաց որևէ բան չեն ստանալու: Մենք փոքր ենք: Հայաստանը չունի ելք դեպի ծով, չունի նավթ: Մենք նրանց բան չունենք տալու»,-ասել է երգչուհին: Այն հարցին, թե արդյոք նա սպասում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանութունը, Շերը պատասխանել է. «Ոչ», հայտնում է ՏԱՍՍ-ը: Շերը բազմիցս է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: 2014-ին նա համեմատել էր Հայոց ցեղասպանությունը Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների ոչնչացման հետ: «Ցեղասպանությունն իրողություն է, թեև թուրքերը ժխտում են դա: Բայց դա տեղի է ունեցել: Ինչպես մենք են սպանել բնիկ ամերիկացիներին, թուրքերը սպանել են հայերին» ,-ասել էր նա: 2015-ին Շերը կոչ է արել Անկարային օբյեկտիվ գնահատել անցյալը: Դերասանուհի և երգչուհի Շերը, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի հետ, ներկա են եղել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերային Լոս Անջելեսում: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: Photo: AP Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |