ՀՀ-ում առաջին արևային համակարգային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվել

ՀՀ-ում առաջին արևային համակարգային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու նպատակով հայտարարվել է միջազգային մրցույթ:

Էներգետիկայի ու բնական պաշարաների նախարարությունից հայտնեւմ են, որ մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են բոլոր այն հավանական հայտատուները, ովքեր կարող են բավարարել նախաորակավորման հրավերով սահմանված որակավորման չափորոշիչներին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2017թ. հունիսի 16-ը։

Մրցույթի հիմնական պայմաններից մեկը սակագինն է. նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որն ավելի ցածր և մրցունակ սակագին կառաջարկի։

Նախարարությունում ակնկալում են, որ մրցույթի մասնակիցների շրջանակը կլինի բավական ընդգրկուն՝ հաշվի առնելով տարեսկզբին անցակացված ներդրումային համաժողովին մասնակից բազմաթիվ ընկերությունների հետաքրքրությունները Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայան կառուցելու նախաձեռնության նկատմամբ:

Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանք, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։

Կարդացեք նաև՝ Հայկ Հարությունյան.Արևային էներգիայի անցնելու համար մեկ ընտանիքից մոտ $1500 կպահանջվի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---