Ստամբուլահայերը նահանգապետի հետ քննարկել են Աթեշյանի հրաժարականի հարցը

Ստամբուլահայերը նահանգապետի հետ քննարկել են Աթեշյանի հրաժարականի հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայ համայնքի ակտիվ գործիչներից Կարո Գաբրիելյանն ու Խոսրով Քյոլեդավիթօղլուն այցելել են Ստամբուլի նահանգապետարան և հանդիպել նահանգապետ Վասիփ Շահինի հետ։ Նրանք քննարկել են Պոլսո Հայոց պատրիարքարանի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնում մնալ շարունակող Արամ Աթեշյանի հրաժարականի անհրաժեշտությունը:

Ստամբուլահայ գործիչները շեշտել են, որ Թուրքիայի իշխանություններն ու, մասնավորապես, Ստամբուլի նահանգապետարանն ամբողջական ու ճիշտ պատկերացում չունեն եկեղեցական ընթացակարգի ու տիրող իրավիճակի վերաբերյալ, իր աղբյուրներին հղումով հաղորդում է «Հայ Ձայնը»:

2017-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---