ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով խաղաղապահ միլիցիա կստեղծի

ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով խաղաղապահ միլիցիա կստեղծի

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով աշխատում է խաղաղապահ միլիցիայի հատուկ ստորաբաժանումների կազմավորման վրա, որոնք մասնակցելու են խաղաղության պահպանման գործողությունների: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Այժմ մենք ՄԱԿ առաջարկով և խնդրանքով միլիցիայի հատուկ ստորաբաժանում ենք ստեղծում, որը կարող է մասնակցել խաղաղության պահպանման ՄԱԿ առաքելություններին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նա նշել է, որ այդպիսի ստորաբաժանումներում կընդգրկվեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

«Անվտանգության խորհրդի քարտուղարության կոմիտեն արդեն քննարկել է այդպիսի ստորաբաժանման կառուցվածքը, առաջարկները կզեկուցվեն նախագահներին: Բոլոր պետությունները հավանություն են տվել»,-ասել է Սեմերիկովը:

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը հաստատել է ՀԱՊԿ խաղաղապահների համապատասխանությունը գործող չափանիշներին և հաստատել է, որ նրանք կարող են մասնակցել խաղաղապահ գործողություններին երրորդ երկրների տարածքում:

ՀԱՊԿ երկրներից միայն Հայաստանը խաղաղապահներ ունի տեղակայված արտերկրում՝ ՀՀ «երկնագույն սաղավարտները» ծառայում են Աֆղանստանում (65 սպա և պայմանագրային), Կոսովոյում (40), Լիբանանում (32): Խաղաղապահ գործողություններին արտերկրում մասնակցելու համար 3.740 հայ խաղաղապահ պարգևատրվել է օտար երկրների մեդալներով:

Հայերը մասնակցում են խաղաղապահ առաքելություններին 2001-ից: Ամենից շատ հայ սպաներ անցել են Աֆղանստանով՝ 2200 զինծառայող:

Ընթերցեք նաև.Ridus. Հայ խաղաղապահները օտար լեզուների են տիրապետում և լավ բանակցողներ են

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---