Բաբայան. Խոցված հայկական ԱԹՍ-ի մասին լուրն Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունն է![]() 22 հունիսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ կապված խոցված հայկական ԱԹՍ–ի հետ: Այդ մասին հայտարարել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Ադրբեջանի ՊՆ-ն հունիսի 21-ին հայտարարել էր շփման գծում հայկական ԱԹՍ–ի ոչնչացման մասին։ «Այդ նորությունը հերթական խայծն ու ապատեղեկատվություն է։ Դա շատ նման է նրան, թե ինչպես երեկ Ադրբեջանում ներկայացրեցին այն խեղճ մարդուն, որը մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի սահմանին։ Նրան ադրբեջանական զրահաբաճկոն էին հագցրել և ներկայացրել որպես աշխարհում ամենահայտնի կոմանդոս»,-ասել է Բաբայանը, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Հունիսի 21-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարեցին, որ հայկական ԶՈւ դիվերսիայի փորձ են կանխել՝ մեկ հոգու գերեվարելով: Հայկական կողմը հերքեց այս լուրը՝ այն որակելով որպես հակառակորդի հերթական ապատեղեկատվություն: Սակայն, միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերից մեկը հաղորդում է սահմանն անցած մոտ 50 տարեկան հայի մասին, որին «զինվորականները եկել տարել են»: Ավելի ուշ Վանաձորի քաղաքապետը հայտնեց, որ Զավեն Կարապետյանը տարօրինակություններ ուներ, առողջական խնդիրներ, բնակության վայր, տուն ու հարազատներ չունի: Բաբայանի խոսքով` խոցված ԱԹՍ-ի մասին ապատեղեկատվությունը նույն շարքից է։ Նա նշել է, որ Ադրբեջանի նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան ՄԱԿ–ի և այլ կառույցների կողմից, հատկապես այն կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ։ «Ադրբեջանի գործողությունները տվյալ դեպքում անմարդկային են»,– ընդգծել է Բաբայանը։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով գերեվարված հայ զինծառայողի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, ասել է, որ Ադրբեջանի ՊՆ–ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Նրա խոսքով` հայկական ԶՈՒ–ն որևէ դիվերսիոն գործողությունների չի դիմել, զոհերի և գերի ընկած զինծառայողների մասին խոսակցություններն անհիմն են։ Ընթերցեք նաև.Վանաձորի քաղաքապետ. Ադրբեջանի սահմանը հատած քաղաքացին առողջական խնդիրներ ունի, հարազատներ չունի Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |