Գյուղմթերքի մթերման դիմաց նախատեսվում է 2-3%-անոց վարկեր տրամադրել

Գյուղմթերքի մթերման դիմաց նախատեսվում է 2-3%-անոց վարկեր տրամադրել

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կիրականացնի նոր ծրագիր, որը վերաբերում է մթերման դիմաց մատչելի, 2-3%-անոցվարկերտրամադրելուն: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ լինում են ձեռնարկություններ, որոնց ֆինանսական միջոցները չեն ներում, որպեսզի մթերումներից հետո անմիջապես վճարեն գյուղացիական տնտեսությունների գումարները, ուստի նախատեսում են առաջին անգամ նմանատիպ ծրագիր իրականացնել:

«Այն մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկն է, քանի որ գյուղացին աշխատանքները կատարելու համար վարկ է վերցնում, և նրան հարկավոր է բերքը հանձնելուց հետո ժամանակին վարկը ստանալ»,- նշել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ Իգնատի Առաքելյանի՝ պիլոտային ծրագիրը կիրականացնեն փոքր գումարի սահմաններում, և օգոստոսին արդեն մոտ 2.5 մլրդ դրամի չափով 2-3 տոկոսանոցվարկեր կտրամադրեն:

«Նախ կտեսնենք, թե ինչպիսին է ծրագրի պահանջարկը: Պայմանն այն է, որ գումարը հատկացվելու է անմիջապես գյուղացիական տնտեսություններին: Մթերող ընկերությունը լինելու է վարկառուն, սակայն վարկի գումարը տրամադրվելու է գյուղացիներին՝ համաձայն նրանց հետ կնքված մթերման պայմանագրերի»,- ընդգծել է նախարարը:

Իգնատի Առաքելյանը նշել է նաև, որ նախօրոք կգնահատեն ընկերությունների վարկունակությունը և կընտրեն այն բանկերը, որոնք կտրամադրեն մատչելի վարկեր, որն էլ կսուբսիդավորի պետությունը:

Գյուղատնտեսության նախարարը հայտնել է, որ կա ևս մեկ ծրագիր, որը նույնպես վերաբերում է գյուղացիական տնտեսություններին մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրելուն: Այն կիրականացվի օգոստոսից կամ սեպտեմբերից: Մասնավորապես, ծրագրով նախատեսվում է վարկի տրամադրման նվազագույն շեմը դարձնել 3 մլն դրամը, իսկ առավելագույնը` 10 մլն դրամը:

«Նախկինում տարեկան շուրջ 15 մլրդ դրամ էր տրամադրվում վարկային ծրագրի իրականացման համար, և այդ պատճառով բանկը տրամադրում էր փոքր ծավալով, որպեսզի ավելի շատ շահառուներ լինեին: Հիմա փորձելու ենք նվազագույն շեմը դարձնել 3 մլն դրամը: Մենք կներառենք մի բաղադրիչ, ըստ որի փոքր և միջին տնտեսությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը»,-ասել է նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն վերապատրաստում կամ ուսուցանում` ներգրավելով մասնավոր ընկերություններին դասընթացների կազմակերպման համար:

Ընթերցեք նաև.Գյուղնախարար. Չօգտագործվող հողերի տերերի համար վատ պայմաններ կստեղծվեն

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---