Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներից մեկը վիրահատվել է![]() 15 հուլիսի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հուրգադայում Zahabia հյուրանոցում զինված հարձակման հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիներից մեկը վիրահատվել է: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակումից տուժել է ՀՀ 2 քաղաքացի: «Նա վիրահատվել է, վիճակը միջին ծանրության է, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Վիրավոր մյուս քաղաքացին արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից։ Նրա վիճակը բավարար է», - նշել է Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: Խոսնակը տեղեկացրել է՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանը կապի մեջ է տուժածների հետ, ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Բալայանը նաև պատմել է, որ հարձակում գործած անձը վնասազերծվել է վիրավորված ՀՀ քաղաքացու օգնությամբ։ Մասնավորապես, վիրավոր վիճակում, նա շեզլոնգով հարվածել է հանցագործի գլխին։ Հուլիսի 14-ին դանակով զինված 28-ամյա տղամարդը հարձակվել է զբոսաշրջիկների վրա Հուրգադայի լողափերից մեկում: Վերջին տվյալներով, զոհվել է առնվազն 2 մարդ, առնվազն 4-ը վիրավոր է: Ընթերցեք նաև.Եգիպտոսում հարձակումից տուժածներից մեկին կտեղափոխեն Կահիրե ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |