Դիվիզիոնի շտաբի պետը կալանավորվել է կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար

Դիվիզիոնի շտաբի պետը կալանավորվել է կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է:

Նախնական տվյալներով՝ 1985 թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015-ի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40.000 դրամ կաշառք։ Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015-ի հունվարից մինչև 2016 թ. մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3400-ական դրամի չափով հավաքագրում: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ աշխատակից է բերման ենթարկվել՝ կաշառք վերցնելու կասկածանքով: Հ. Մ.-ն ներկայացել է որպես ՀՀ ՊՆ աշխատակից և ասել, որ կարող է միջնորդել Գ. Գ.-ին հիվանդության պատճառով զինվորական ծառայությունից զորացրելու համար, ինչի համար պահանջել է նախ 4000, այնուհետև` 2500 ԱՄՆ դոլար:

Հուլիսի 1-ին գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՊՆ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քաղաքացին $10.000 կաշառք է տվել որդուն բանակից ազատելու համար. որդուն տարել են Ղարաբաղ: Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Խ.-ն, արդեն ծառայության մեջ գտնվող որդուն կաշառքի դիմաց բժշկական հոսպիտալ տեղափոխելու հարցի շուրջ, համաձայնության է եկել Արմավիրի մարզի համայնքներից մեկի ղեկավարի հետ' նրան տալով 1.200 ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---