Թուրք հաքերները կոտրել են Նիշանյանի Twitter-ի միկրոբլոգը

Թուրք հաքերները կոտրել են Նիշանյանի Twitter-ի միկրոբլոգը

PanARMENIAN.Net - Թուրք հաքերների Ayyıldız Tim խմբավորումը կոտրել է թուրքական բանտից փախած հայտնի հայազգի գրող և հրապարակախոս Սևան Նիշանյանի Twitter-ի միկրոբլոգը: Հաքերները հետևյալ գրությունն են թողել Նիշանյանի անունից. «Թռչնակը թռավ արտասահման ու հպարտանում է դրանով: Այդպիսի թռչուններին բռնելը մեր գործն է»:

Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում 17 տարով ազատազրկված հայազգի գրող Սևան Նիշանյանը, որն իր պատիժը կրում է 2014-ից, փախել է բանտից և հեռացել երկրից:

Հաքերային հարձակման կապակցությամբ Նիշանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա հայտնել է, որ հաքերները կոտրել են Twitter-ի իր միկրոբլոգը:

Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ Սևան Նիշանյանը քաղաքական ապաստան է ստացել Հունաստանում:

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել էր այն բանի համար, որ Իզմիրի Սիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն էր արել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների «սարքած գործն է», քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Լրագրողի անշարժ գույքը Թուրքիայում հայտնի է որպես «Նիշանյանի տներ», իսկ Իզմիրի վարչակազմը ցանկանում է քանդել դրանք որպես ապօրինի շինություններ: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի վարչակազմը որոշել է քանդել «Նիշանյանի տները», որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից: Պատժի դաժանությունը դրդել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ակտիվիստներին ու ներկայացուցիչներին հավաքվել ու կազմավորել Սևան Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---