Երգչուհի Զառան՝ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան

Երգչուհի Զառան՝ 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան)՝ դարձել է 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան: Որպես առաջնության դեսպան երգչուհին ներկայացվել է սեպտեմբերի 1-ին՝ ՌԴ Սպորտի և կրթության կենտրոնում կայացած «Ֆուտբոլային դասի» ժամանակ:

«Հուսով եմ, որ կկարողանամ արդարացնել վստահությունը և արժանիորեն ներկայացնել աշխարհի առաջնությունը»,-ասել է երգչուհին, որը դաս է վարել դպրոցի աշակերտների համար, հայտնում է Rusarminfo-ն:

Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը տեղի կունենա ՌԴ-ում 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Ռուսաստանն առաջին անգամ կընդունի աշխարհի առաջնությունը: Խաղերը կանցնեն ՌԴ 11 քաղաքում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Եկատերինբուրգում, Սամարայում և Սարանսկում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---