Կրակահերթեր Երևանի կենտրոնում. Կա զոհ և վիրավոր

Կրակահերթեր Երևանի կենտրոնում. Կա զոհ և վիրավոր

PanARMENIAN.Net - Կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, Վերնիսաժի հարևանությամբ: Նախնական տվյալներով մեկ հոգի սպանվել է։ Երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Ա1+-ը։

Ըստ լրատվականի, ոստիկանությունը ժամանել է մոտավորապես 25 րոպե անց։ Նրանցից մի քանի րոպե անց նոր ժամանել է Շտապ օգնության մեքենան։ Ընդ որում, րոպեներ շարունակ մարդը, որին անցորդները կասկածում էին սպանված, ընկած էր ծառի տակ։ Անցորդները քայլում էին այդ մարդու մոտով լուսանկարում ամենամոտ կետից։

Կարդացեք նաև․ 3 տարի ու 4 սպանված․ Ինչ կապ կա Վերնիսաժում կրակոցների ու Ալավերդու քաղաքապետի ընտրությունների միջև

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---