Արցախը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը

Արցախը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունը ողջունում է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը: Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Հայտարարության մեջ ասվում է, որ Արցախը ողջունում է հանրաքվեի անցկացումը որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:

«Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ նախնական տվյալների Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասնակիցների 93%-ն այո է ասել անկախությանը, որն անցկացվել է սեպտեմբերի 25-ին: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն սեպտեմբերի 28-ին: Հանրաքվեին մասնակցել է 3,3 մլն մարդ: Պաշտոնական Բաղդադն ապօրինի է համարել հանրաքվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---