ՀՀ նախագահ. Ատոմակայանը կգործի առնվազն մինչև 2027թ.

ՀՀ նախագահ. Ատոմակայանը կգործի առնվազն մինչև 2027թ.

PanARMENIAN.Net - Ատոմակայանը կգործի առնվազն մինչև 2027 թվականը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ հավելելով, որ Հայկական ատոմակայանի փակման մասին բանավեճն արհեստական է և ոչ մի կապ չունի իրականության հետ:

Նախագահը նշել է, որ ԵՄ հետ համաձայնագրում ՀԱԷԿ-ի փակման տակ նկատի է առնված Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման օբյեկտիվ ժամկետը: «ՀՀ կառավարությունը 2014-ի մարտին որոշել է երկարացնել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Ֆինանսավորումն իրականացվում է 270 մլն դոլար ՌԴ պետական վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին»,-ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ այժմ ՌԴ Ռոսատոմ պետական կորպորացիայի հետ համատեղ շարունակվում են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքները: Նախագահը կարևորել է, որ ՀԱԷԿ-ը գործում է ըստ ՄԱԳԱՏԷ-ի չափանիշների: «Իրականացվում են արդիականացման, ինչպես նաև անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Այնպես որ ՀԱԷԿ-ն աշխատելու է առնվազն մինչև 2027թ.: Մենք համարում ենք, որ մեր անվտանգության համար, առաջին հերթին էներգետիկ, ատոմային էներգետիկան միշտ պետք է առկա լինի Հայաստանում»,-ասել է նախագահը:

Ընթերցեք նաև. ՀՀ նախագահ. Նոյեմբերի 13-ին կհայտարարվի մոտ $1 մլրդ ներդրումների մասին

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---