«Ֆրանսիայում Արցախի օրերը» շարունակվում են Լե Պեն Միրաբո քաղաքում10 հունվարի 2018 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում շարունակվում են միջոցառումներ կազմակերպվել Արցախի քաղաքների հետ բարեկամական կապեր հաստատած ֆրանսիական տասը քաղաքներում։ Այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի Լե Պեն Միրաբո քաղաքում, որտեղ հունվարի 8-ին տեղի է ունեցել փառատոնի բացման հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ տիկին Մոնիկ Սլիսան, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լե Պեն Միրաբոյի նախկին քաղաքապետ Միշել Ամիելը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են, մասնավորապես, ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճամփորդություն դեպի Արցախ» գծանկարների շարքի, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները, ինչպես նաև իրավագետ Ժերար Գերգերյանի «Ազգերի ինքնորոշման իրավունքը և արցախյան հակամարտության իրավական կողմերը» թեմայով ազատ դասախոսությունը, որի ընթացքում հանդես կգա նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |