ԱԶԲ ծրագրերը ՀՀ-ում նոր ոլորտներ կընդգրկեն

ԱԶԲ ծրագրերը ՀՀ-ում նոր ոլորտներ կընդգրկեն

PanARMENIAN.Net - Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ԱԶԲ կողմից ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն: Այդ մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոն Դավոսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման և բազմաթիվ այլ բնագավառներում:

ՀՀ վարչապետը Բանկի նախագահին է ներկայացրել ՀՀ տնտեսության մեջ նախորդ տարի գրանցված դրական արդյունքները և վստահեցրել է, որ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման հարցում:

Կարեն Կարապետյանը Թեքհիկո Նակաոյին հրավիրել է այցելել Հայաստան, և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահն իր այցը կկատարի 2018թ. առաջին կիսամյակում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հայաստանը մասնակցում է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին 9 տարվա ընդմիջումից հետո: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետ, տնտեսական և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի հետ, ինչպես նաև Լիբանանի, Իրաքյան Քրդստանի և այլ երկրների ղեկավարների հետ:

Վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Ընթերցեք նաև.Ճապոնիայի միջազգային գործակցության գործակալության ծրագրերը ՀՀ-ում կշարունակվեն

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---