Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ չվերթները կարող են շատանալ![]() 7 փետրվարի 2018 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվերթների շաբաթական քանակը կարող է ավելանալ, այդ հնարավորությունը քննարկվում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթներ կազմակերպելու հնարավորությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարապետյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը կարևորել է նաև տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երևանը որպես տարանցիկ ուղղություն զարգացնելուն միտված քայլերը և տվել հստակ հանձնարարկաններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հստակ ձևակերպել ավիաչվերթների ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |