ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով

ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը 2017-ին աճել է 20%-ով՝ կազմելով մոտ 410.000 մարդ: Այդ մասին հայտնել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիան:

«ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վիճակագրությունը վկայում է, որ 2017-ին ռուսաստանցիներն ավելի հաճախ են Հայաստան մեկնել, այցելուների հոսքն աճել է 20 տոկոսով՝ հասնելով 410.000-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ռուս տուրօպերատորների, ամենից հաճախ ռուսաստանցիները Հայաստան են այցելում էքսկուրսիոն նպատակներով: Պահանջարկ ունի նաև բուժական և առոջարանային հանգիստը: Ընդ որում, զբոսաշրջիկներից շատերն ընտրում են ինքնուրույն ճամփորդությունները, հայտնում է mskagency.ru-ն:

Ասոցիացիայում հիշեցրել են, որ ՌԴ քաղաքացիները 2017-ի փետրվարից ՀՀ են այցելում ներքին անձնագրերով: Այդ ռեժիմը գործում է միայն օդանավակայաններում՝ «Զվարթնոցում» և «Շիրակում»: Իսկ երեխաները կարող են մուտք գործել Հայաստան միայն արտասահմանյան անձնագրերով:

Երևանն ընդգրկվել է ԱՊՀ այն 5 քաղաքների ցանկում, ուր մտադիր են մեկնել ռուսաստանցի զբոսաշրջիկները մարտի 8-ի տոներին: Այդ մասին հայտնում է կացարանի ամրագրման ռուսական Tvil.ru ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---