ԶԼՄ. ՀՀ-ն ՌԴ-ից «Իսկանդեր-Է» և «Վերբա» գնած առաջին երկիրն է աշխարհում

ԶԼՄ. ՀՀ-ն ՌԴ-ից «Իսկանդեր-Է» և «Վերբա»  գնած առաջին երկիրն է աշխարհում

PanARMENIAN.Net - 2017 թվականին Ռուսաստանը, պաշտոնական տվյալներով, $16 մլրդ-ի սպառազինություն է արտահանել տարբեր երկներ, իսկ պատվերների թիվը մոտեցել է $50 մլրդ-ի շեմին: Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ, երկիրը նախորդ տարում պահպանել է երկրորդ տեղը սպառազինության համաշխարհային շուկայում։

Նշվում է, որ Ալժիրը երկրորդ երկիրն է աշխարհում՝ Հայաստանից հետո, որին ՌԴ-ն «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր է վաճառել: Ռուսաստանյան New Defense Order Strategy կայքի փոխանցմամբ, մայիսին ՌԴ-ն Հայաստանին է մատակարարել «Վերբա» 9К333 զենիթահրթիռային համալիրներ:

«Հայաստանը գնել է «Վերբա» 9К333 նորագույն զենիթահրթիռային համալիրների խմբաքանակ և դարձել այդ համալիրի առաջին հայտնի օտարերկրյա պատվիրատուն»,- նշում է աղբյուրը։

Մյուս խոշոր պատվիրատուների ցանկում,Հայաստանից բացի, ընդգրվել են Թուրքիան, Բելառուսը, Սաուդյան Արաբիան, Հունաստանը, Բանգլադեշը, Ուզբեկստանը և այլն: Նյութում չի հիշատակվում Ադրբեջանի հետ գործակցության մասին: Մինչդեռ հայտնի է, որ ՌԴ-ն միլիարդավոր դոլարների սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերը համալրվել են «Վերբա» դյուրակիր զենիթային համալիրներով: «Իգլա-Ս» գնելու մասին հայտնի էր դարձել 2016-ի փետրվարին, «Վերբան» գնելու մասին հայտարարվել էր 2017 թվականի ապրիլին:

«Իգլա-Ս»-ն ու «Վերբան» ռուսական արտադրության դյուրակիր զենիթային համալիրներ են. դրանց հեռահարությունը 0.5-6 կմ է՝ 10-3500 մ բարձրությամբ թռչող թիրախների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---