«Արարատ» ՖԱ բժիշկներն ուղևորներից մեկի կյանքն են փրկել Երևան թռչելիս

«Արարատ» ՖԱ բժիշկներն ուղևորներից մեկի կյանքն են փրկել Երևան թռչելիս

PanARMENIAN.Net - Դեպի Երևան ավիաուղևորության ժամանակ մոսկովյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի բժիշկները փրկել են ուղևորներից մեկի կյանքը: Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը:

Ասվում է, որ թռիչքի ժամանակ չվերթի ուղևորներից մեկի վիճակը վատթարացել է՝ հիպերտոնիկ կրիզ է առաջացել: «Սակայն ակումբի բժիշկներ Վիտալի Իկոննիկովի, ինչպես նաև մերսողներ Մարատ Իշմուրզինի և Գենադի Կոլոսովի միջամտության շնորհիվ տղամարդու կյանքը հաջողվել է փրկել»:

Մոսկվայի «Արարատը» Երևան է ժամանել եզրափակիչ հավաքի: Ակումբն արդեն մարզում է անցկացրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---